Chansons d’Amour pour chœur mixte à 4 voix sur des textes de poètes arménien de XVII siècle, en arménien.
- Առաւօտուն դըռան դիմաց, եկիր, անցար, չարիր իմաց,
- Աչքըս տեսավ, խելքըս գընաց, իմ սիրելի:
- Առաւօտուն աս ի±նչ վաղ է, եարըս ի բաղչան վարդ կու քաղէ,
- ինքըն սպիտակ աղվոր խաղ է, իմ սիրելի:
- Առաւօտուն դիպեր արև, իջնում ու տամ եարիս բարև,
- կու նըմանի վարդի տերև, իմ սիրելի:
- Առաւօտուն, դեմ ղազերուն չեմ դիմանա նազերուն,
- աղջի մեռնիմ քո մազերուն, իմ սիրելի:
- Առաւօտուն կանուխ կանուխ, յարս ի բաղչան քաղեր անուխ,
- ինքը սպիտակ աչքերը թուխ, իմ սիրելի:
- Առաւօտուն պարզե հովուն, բարև տարեք իմ եարուն,
- թող միշտ կենա ի մեջ բարուն, իմ սիրելին: