< Types d'oeuvre - Vocale

Solitude   (2009) chœur mixte a capella

Solitude est un cycle en sept mouvements pour chœur mixte a capella sur des poèmes de Komitas, dédiée à son 140 ème anniversaire.

“Մենավոր” յոթ մասերից կազմված, խառը երգչախմբի համար շարքը գրվել է 2009 թ., և նվիրվում է հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասին։ Այն առաջին անգամ կատարվել է հոկտեմբերի 18 – ին` Հայաստանի Կամերային երգչախմբի կատարմամբ, Ռոբերթ Մելքեյանի ղեկավարությամբ, Փարիզի Գավոյի սրահում, Կոմիտասի 140 ամյակին նվիրված համերգաշարում։

Շարքի հիմքում են ընկած են հենց իր` Կոմիտասի բանաստեղծությունները։ Այս ստեղծագործության համար հատկապես ընտրվել են այն բանաստեղծությունները, որոնք ինքնակենսագրական բովանդակություն ունեն։ Այսպիսով, կոմպոզիտորը փորձել է ի հայտ բերել Կոմիտասի հոգեբանական կերպարը իր իսկ բանաստեղծությունների միջոցով։

  • ԳՈՐՈՎ – ՍԵՐ
  •  
  • Ի՜նչ դողդոջուն ոտեր՝
  • Սվվացին որպես խոտեր,
  • Իջա վայրիկըս.
  •  
  • Ի՜նչ բողբոջուն այտեր՝
  • Միջօրյա վարդ էր ցայտեր,
  • Գտա մայրիկըս։
  •  
  • Գիրկ գրկին՝ առավ ու դըպավ,
  • Սիրտը սրտին՝ վառավ ու կըպավ`
  • Թևեց աչելով.
  •  
  • Ձեռքը ձեռքին՝ առավ ու հըպավ,
  • Ճերմակ վարդյակ` կուրձքին դըրավ`
  • Լռեց պաչելով։