Առաջին տարբերակը գրված է 2009թ. լարային նվագախմբի համար ։ Երկրորդ տարբերակը գրված է 2012թ. երկու կլարնետի, երկու գալարափողի և լարային նվագախմբի համար։
Այս ստեղծագործությունը հոգևոր ճանապարհորդություն է մի իրական անտիկ ֆրեսկի միջոցով, որից էլ ոգևորվել է կոմպոզիտորը։ Խորհասուզվելով պատկերի մեջ և փորձելով ճանապարհորդել դեպի հեռավոր հորիզոններ, կարծես պատկերը մեկընմեջ գույներ է ստանում և կենդանանում մեզ տեղափոխելով դեպի ժամանակի խորքերը։ Բայց մեկընմեջ պատկերը խամրում և անջրպետ է ստեղծում մեր և իր ստեղծարար հեռավոր քաղաքակրդության միջև։
Ստեղծագործությունը ծավալվում է համադրելով երաժշտական կոնտրաստային դրվագներ, գրված լադային համակարգում։ Նրանք նոր շունչ հաղորդելով ֆրեսկի վրա ֆիքսված պատկերներին, կարծես մի հեռավոր, բայց իրական պատմում են մեզ պատմում։